Հայտնի են սեղանի թենիսի առաջնության հաղթողները
Sep 25, 2021
1 min read

Սեպտեմբերի 22-ին Դինամո մարզական ՀԿ-ում անց է կացվել ԱԻՆ ՓԾ սեղանի թենիսի եզրափակիչ առաջնությունը: Ամենամյա առաջնությանը մասնակցել են Երևանի և մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցները, եզրափակիչ են դուրս եկել 14 մասնակից:
Սեղանի թենիսի առաջնությունում առաջին տեղն է զբաղեցրել Արտուշ Գասպարյանը (Շիրակի ՄՓՎ Ախուրյանի ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ), երկրորդ տեղը՝ Նարեկ Ղազարյանը (Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ օղակի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ), իսկ երրորդ տեղը՝ Տիգրան Կոստանյանը (ՓՈւՎ ՀՓԱԿԲ ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ):























Comments