Վահագն Ասատրյանը լրացրեց զորագունդը, որն իր ջերմ մարմնով պահպանել է մեր հողը․ Օհանյան

Հայկական բանակը կորցրել է մարդու, որն իր ամբողջ կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մահվան տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ Օհանյանի՝ Ասատրյանը հրամանատար էր, որն ուներ մարտական վարպետություն, հմտություններ, ինչն էլ պատճառ է դարձել, որ նա տարբեր զորամասերում հրամանատար է նշանակվել։
«Վահագն Ասատրյանը լրացրեց զորագունդը, որն իր ջերմ մարմնով պահպանել է մեր հողը։ Նա լրացրեց մեր երկրի արժանապատվությունը պահպանած հրամանատարների աստղաբույլին»,- նշեց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Վահագն Ասատրյանն այն անձնավորությունն է, որը ֆիզիկապես մայր հողում է, իսկ հոգին սավառնում է երկնքում, և նրա հոգին արտացոլվելու է յուրաքանչյուրիս մեջ։























Comments