Մենք ի վիճակի ենք և ի վիճակի էինք Ադրբեջանի Հանրապետության հետ միայնակ պատերազմ մղելու. Օհանյան
- Jun 17, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Հայաստան» դաշինքի ծրագրի մեջ Բանակի վերաբերյալ համապատասխան դրույթներ կան։
Առաջինը օպտիմալացումն է, այսինքն, կառուցվածքային փոփոխություններով համապատասխանեցնել բանակի կառուցվածքն այսօրվա խնդիրներին, որոնք որոշ չափով ավելացել են։
Երկրորդը ռազմավարական, ուժային և ոչ ուժային զսպման, հակազդման մեխանիզմների ձևավորումն է՝ համապատասխան ժամանակակից սպառազինության և նաև անձնակազմի ուսուցման համադրմամբ։
Երրորդը, իհարկե, տարածքային պաշտպանության, նրա օպերատիվ կահավորման, բնակավորման, ինժեներական աշխատանքների միասնական համակարգի ձևավորումն է:
Մենք ի վիճակի ենք և ի վիճակի էինք Ադրբեջանի Հանրապետության հետ միայնակ պատերազմ մղելու․ խելացի կառավարման արդյունքում մենք գոնե դրանց համապատասխան բնագծերում, լեռնաանատառային պայմաններում պետք է կանգնեցնեինք։ Իսկ այսօր պատժիչ գործողություններ իրականացնելու համար նախ հիմքերը պետք է ունենայինք, առաջին հերթին, մենք չպետք է դուրս գայինք այն ռազմավարական կետերից, որտեղ կանգնեցվել է պատերազմը։
Մեր գերիներին նրանք անվանում են ռազմական հանցագործներ, փոխանակ մեր երկրի ղեկավարությունը համապատասխան աշխատանք տանի և ասի, որ հանցագործը հենց ինքը՝ Ալիևն է, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է հանցագործը, որոնք պատերազմ են սադրել՝ գրավելով և՛ Շուշին, և՛ Հադրութը»։


























Comments