top of page

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է մնալ շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

Sep 1, 2021
1 min read


Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 5-ը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթանում է շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանը ներկայացնող հինգ շախմատիստ:

Վեցերորդ տուրից առաջ մրցաշարի առաջատարը Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն էր, բայց 6-րդ տուրում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող Լիվիու Դիտեր Նիսիպիանուի հետ ու առաջ թողեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին, որն այժմ ունի 5.5 միավոր: Գաբուզյանը նրան զիջում է կես միավորով և 2-4-րդ տեղերը բաժանողների խմբում է:


Չորս անընդմեջ հաղթանակներից հետո դիրքերն է զիջում Ռոբերտ Հովհաննիսյանը: 5-րդ տուրում Մամեդովից կրած պարտությունից հետո Հովհաննիսյանը վեցերորդ տուրում սպւտակներով պարտվեց լեհ Կասպեր Պիորունին: Պարտություն կրեց նաև Հայկ Մարտիրոսյանը: Նա սպիտակներով զիջեց թուրք Սանալ Վահապին, և մնաց 3.5 միավորով: Բացի Հովհաննիսյանից չորսական միավոր ունեն նաև Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Առաջինը 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Տեր-Սահակյանը Հայաստանի ներկայացուցիչներից միակն էր, որը 6-րդ տուրում հաղթանակ տարավ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page