«Շանթ դաշինքը» բողոք է ուղարկել ԿԸՀ. «Հրապարակ»
Oct 29, 2021
1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Երկու օր է՝ իշխող «Քաղպայմանագրի» պատգամավորներն ԱԺ ամբիոնը դարձրել են նախընտրական հրապարակ և նախընտրական քարոզարշավ են իրականացնում, հատկապես Կապանի իրենց թեկնածու, գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանի օգտին: Ինքը՝ թեկնածուն ևս նախօրեին կոչով դիմեց Կապանի բնակիչներին:
Նախօրեին «Շանթ դաշինքն» այս փաստով բողոք է ուղարկել ԿԸՀ՝ իշխանական թեկնածուի եւ կուսակիցների պահվածքը որակելով հակաօրինական: Տեղեկությունը հաստատել է «Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը՝ ասելով, որ սպասում են ԿԸՀ որոշմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում























Comments