top of page

Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա․ նախարարության պարզաբանումը (տեսանյութ)

Jun 25, 2021
1 min read



«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով»,- վստահեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ քիչ առաջ տարածած պարզաբանման տեքստում: Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, որ Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում:


«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page