Լոնդոնում վաճառքի է հանվել Շառլ դը Գոլի տունը (լուսանկարներ)
Sep 2, 2021
1 min read

Լոնդոնի էլիտար Հեմփսթեդ թաղամասում վաճառքի է հանվել մի տուն, որտեղ 20-րդ դարի կեսերին ապրել է Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլը՝ հայտնում է Mansion Global-ը:
Ըստ պարբերականի՝ դը Գոլը և նրա ընտանիքն ապրել են առանձնատանը 1940 -ականներին, երբ նացիստները վերահսկողություն հաստատեցին Ֆրանսիայի վրա: Գեներալի կինը՝ Իվոն դը Գոլը, հավեր էր պահում բակում՝ կրտսեր դստերը թարմ ձվերով կերակրելու համար:
Քոթեջը, որը կառուցվել է 18-րդ դարի կեսերին, գնահատվել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ և վերջին անգամ վաճառվել է ավելի քան կես դար առաջ:
Պատմական օբյեկտի վաճառքով զբաղվում են Bargets Estate Agents և Knight Frank գործակալությունները: Տան ընդհանուր մակերեսը գրեթե 1.4 հազար քառակուսի մետր է:


























Comments