top of page

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Jul 18, 2021
1 min read

Updated: Jul 19, 2021


Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Միշելի օդանավը վայրէջք է կատարել Բաթումի միջազգային օդանավակայանում:


Վերջինս տարեսկզբից ի վեր Վրաստան է այցելում երրորդ անգամ: Այս այցելությունը կապված է Հարավային Կովկասի երկրներով շրջագայության հետ:


Օդանավակայանում Միշելին դիմավորել են երկրի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, ԵՄ դեսպանը Վրաստանում, ինչպես նաև վրացի լրագրողներն՝օրեր առաջ մահացած օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի լուսանկարներով և պաստառներով:


Նրանց ակցիայի նպատակն է եվրոպացի գործչի ուշադրությունը հրավիրել Թբիլիսիսում հուլիսի 5-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ԼԳԲՏ-համայնքի նեևրկայացուցիչների դեմ տեղի ունեցած հանրահավքաի ժամանակ ծեծի էին ենթարկվել միջոցառումը լուսաբանող լրագրողները:


Հաղորդվում է, որ վաղը Եվրախորհրդի ղեկավարը համատեղ հանդիպում կանցկացնի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարների հետ, ինչպես նաև կմասնակցի «Եվրամիության ձգողականության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» խորագրով ամենամյա միջազգային համաժողովին:


Հիշեցնենք, որ այսօր Միշելը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ նախօրեին Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page