Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ․ Էդուարդ Շարմազանով

Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Այդ մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Ինչու՞։ Ասեմ: Կապիտուլյացիայից հետո և կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։ Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։
Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։
Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։ Հայաստանի իշխանությունն, ինչպես հունվարի 11-ին,այս անգամ ևս մնալու է դիտորդի դերում։
Չի կարելի թուրքերի և ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ, երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։ Չկա խաղաղության օրակարգ,կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,- գրել է Շարմազանովը:























Comments