Ի՞նչ ակնկալել մեկից, ով խուսափում է Շուշին ու Հադրութն օկուպացված անվանել ՀՀ ԱԺ-ում. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում Ադրբեջանի հայատյաց առաջնորդն աշխարհի բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին։
Ի տարբերություն միամիտ հայրենասերների՝ ես Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդից չէի սպասում որևէ առարկայայական պատաախան։ Ինչու՞։ Ասեմ…
Ի՞նչ ակնկալել մեկից, ով խուսափում է Շուշին ու Հադրութն օկուպացված անվանել նույնիսկ ՀՀ ԱԺ-ում։
Ի՞նչ սպասել մեկից,ով թուրքերից հանդիպում է «մուրում»։
Ի՞նչ հույս ունենալ մեկից ,ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին։
Եվ վերջապես ,ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել նա,ով պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորումն է։
Հ.Գ. Իսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին։ Ակնհայտ է,որ դա ընդամենն «այսբերգի» երեւացող կողմն է»։























Comments