Պատմության մեջ կմնաք Հայաստանի պարտված և հողատու կառավարությունը․ Էդուարդ Շարմազանով
- Jun 22, 2021
- 1 min read

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․
«Նոյեմբերի 9-ից այս կողմ իմ քաղաքական գնահատականները մնում են անփոփոխ։ Կապիտուլյանտները ձախողեցին ամեն բան, բերեցին պատերազմ, ստորագրեցին նվաստացուցիչ կապիտուլյացիոն հայտարարություն, պարտության սիմվոլ դարձան և Հայաստանը դարձրին աշխարհաքաղաքական մանրադրամ։
Եթե նույնիսկ նրանք ստանային 3 մլն ձայն, միևնույնն է՝ նրանք համազգային աղետի, խայտառակության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են։
Իսկ «պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ, որ հազար ընտրություն էլ «հաղթեք» մեկ է ՝ պատմության մեջ կմնաք Հայաստանի նորագույն շրջանի միակ պարտված և հողատու կառավարություն։
Միամիտ լոռեցի եմ,ուզում եմ իմանամ ինչու՞ են Ադրբեջանում ոգեւորվել ընտրության արդյունքներով»։


























Comments