top of page

Լքել Հայաստանը, կնշանակի` անտեր թողնել մեր ծնողին. Շարմազանով

  • Jun 27, 2021
  • 1 min read

ree

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից։

Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին,բայց ամենևին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։


Մենք մերժեցինք հաղթանակը և ընտրեցինք կապիտուլյացիան։

Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին, բայց ամենևին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։


Մենք մեր ձեռքով բացեցինք։

«Հայաստանի դարպասները» ներսից։

Հասկանում ենք այսքանը, թե՞ ոչ։ Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։


Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը, որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով։

Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։


Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։

Սա է իրականությունը։


Հույս կա՞։ Հույսը միշտ կա։ Դրա համար հավատ է պետք առ Աստված և հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» և իհարկե սեփական սխալների գիտակցում։

Եվ վերջապես՝ հրաժարում արտագաղթի գաղափարից։

Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, հայրենիքը այսօր ծանր վիրավոր է և մեր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի։


Լքել Հայաստանը, կնշանակի անտեր թողնել մեր Ծնողին։

Ես մնում եմ Հայաստանում ու անելու եմ հնարավորինը նրա ապաքինման համար։

Դժվար է, բայց հնարավոր է:


Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք, ովքեր բողոքում են սեփական հայրենիքից։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page