Մեր թիվ մեկ թշնամին այս իշխանությունը չէ, այլ հասարակության բութ անտարբերությունը․ Շարմազանով
Չկա Արցախի հարց, չկա Սյունիքի հարց, կա հայկական հարց։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ այս «կապիտուլյանտ» իշխանությունն իրականացնում է Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր առաջնահերթություններն ու պահանջները։
«Այդ կապիտուլյանտը կառավարության ծրագիրն է ներկայացնում։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասում է՝ կասե՞ք, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են, Փաշինյանը պատասխանում է, որ չի եկել հայրենասիրական ճառեր հրամցնելու։ Ինքը չի կարողանում նման հայտարարություն անել, մենք էլ ինչի՞ ենք սպասում»,- նշեց նա։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ երբ «նախկին-ներկա» են ասում, թող հիշեն, որ ՀՀ նախկին, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը որոշում ընդունեց, որ Հայաստանում ադրբեջանական որևէ տեղանուն չհնչի, իսկ հիմա վարչապետի աթոռը զբաղեցնողը ադրբեջանական տեղանուններ է օգտագործում կառավարության նիստում։
«Մեր թիվ մեկ թշնամին այս իշխանությունը չէ, այլ հասարակության բութ անտարբերությունը»,- նշեց նա։
Comments