ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, ա՛յ տղա, դու Զինված ուժեր չունե՞ս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

«Հայաստանում չկա իշխանություն, Հայաստանում կա Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող խունտա՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ և դժբախտաբար մեր կանխատեսումները իրականացան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բազմիցս հայտարարել են, որ Փաշինյանի իշխանության մնալը ՀՀ սահմանների անառիկության համար սպառնալիք է։
«Մենք տեսնում ենք, որ այսօր չկա ինքնիշխանություն, Մուրադովն ունի ավելի շատ իշխանություն, քան սա։ Երբ որ Հայաստանը չունի իշխանություն, Հայաստանը չունի գործադիրի ղեկավար, ունի ֆեյսբուքյան լայվերով ժողովրդին մոլորության մեջ գցող խեղկատակ, բնականաբար Մուրադովը պետք է բանակցի։ Եթե քո սահման են մտնում 200-250 հոգով, շվշվացնելով մտնում են Սյունիք, նույնիսկ մի հատ օդ չեն կրակում, բա ի՞նչ եք ուզում, ասում ա ՀԱՊԿ-ին ենք դիմել։ ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, ա՛յ տղա, դու Զինված ուժեր չունե՞ս, դու պաշտպանության նախարարարություն չունե՞ս, դու ԱԱԾ, ներքին զորքեր չունե՞ս, էդ 500-1000 հոգանող ջոկատներով ես ֆռֆռում Հայաստանի սահմաններից ներս, Սյունիք գնում ես ախրանաներով ու սնայպերներով, էդ սնայպերներին տանեիր, թող Սյունիքի սահմանները պաշտպանեին»,- ասաց Շարմազանովը։
Շարմազանովի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում թշնամին առաջացխաղացում է ունեցել․ «Էս մարդը ինչքան մնաց, Հայաստանը բաստուրմայի նման կտրելով գնալու են»։























Comments