top of page

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանին



ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ընդունել է Եվրոպայի կանանց նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից:


Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր: Դանիելյանը վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page