Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներով են սկսել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում
- Jul 12, 2021
- 1 min read

Սոչի քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից: Կանանց պայքարում սևերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ նաև Էլինա Դանիելյանը:
Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում են աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։
Comments