top of page

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիային

Sep 29, 2021
1 min read

Կայացել են շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 3-րդ և 4-րդ խաղափուլերը. Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիային:


Իսպանիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության A խմբի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցել է Հնդկաստանի հետ և պարտվել 2,5-1,5 հաշվով:


Այս տուրում Հայաստանի թիմից միավորը կիսել է Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթել է մրցակցին, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են:4-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց թիմը մրցել է Իսպանիայի հետ և հաղթել մրցակցին 3,5-0,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը գերազանցել են մրցակիցներին:


Միայն Էլինա Դանիելյանն է պարտիան ավարտել ոչ-ոքի: Այժմ Հայաստանի ընտրանին A ենթախմբում երկրորդն է: Վերջին` 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին կխաղա այս պահին առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ: Առաջնությունը կեզրափակվի հոկտեմբերի 3-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page