top of page

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները «4th Sharjah Masters» միջազգային մրցաշարում

Sep 25, 2021
1 min read

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «4th Sharjah Masters» միջազգային մրցաշարում:


Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեցին Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 9 հնարավորից հավաքեցին 4,5 միավոր և գրավեցին համապատասխանաբար 26-րդ և 38-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 40-րդն է 4 միավորով: Մրցաշարի հաղթողը Իրանի ներկայացուցիչն է:


«4th Sharjah Masters»-ին մասնակցում էին 58 շախմատիստ: Այն անցկացվում էր շվեյցարական մրցակարգով և բաղկացած էր 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 60 հազար ԱՄՆ դոլար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page