Հայաստանից 5 շախմատիստ կմասնակցեն աշխարհի գավաթին
- Jun 29, 2021
- 1 min read

Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց խաղարկությանը Հայաստանից կմասնակցեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։
Այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար, քանի որ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ շախմատիստների թիվը առավելագույնը եղել է չորսը։
Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։


























Comments