Շոյգուն անեկդոտով է հակադարձել Զելենսկու՝ Ղրիմի մասին հայտարարությանը
Aug 6, 2021
1 min read

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրասնոյարսկում լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն այն մասին, որը Ղրիմն ուկրաինական է լինելու:
«Գիտեք, հին օդեսական անեկդոտ կա, երբ Սոբորկա այցելած մարդը հարց է տալիս չաշխատող շատրվանի մասին՝ ասելով. «Այստեղ շատրվան է եղե՞լ», օդեսայի բնակիչը նրան ի պատասխան ասում է. «Ինչո՞ւ եղել է: Եղել է, կա և կլինի»»,- ասել է Շոյգուն՝ պատասխանելով հարցին: «Այդպես էլ Ղրիմի հարցում է: Ուկրաինայի ղեկավարները գալիս և գնում են: Իսկ Ղրիմը միշտ եղել է, կա և կլինի ռուսական»,- հավելել է նախարարը: Հիշեցնենք, որ օրեր առաջ իր ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «Ղրիմը երբեք ռուսական չի լինի»:























Comments