Իրանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
Sep 9, 2021
1 min read

Իրանը կմիանա ՇՀԿ-ին (Շանհայի համագործակցության կազմակերպություն): Կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարվի Տաջիկստանում կայանալիք գագաթնաժողովում։ Այդ մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ՇՀԿ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում՝ սեպտեմբերի 16-17-ը։ Ներկայում կազմակերպության անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։























Comments