top of page

«Շիրակ» օդանավակայանը որոշ ժամանակ չի գործի. ինչ պետք է անեն տոմսեր գնած քաղաքացիները. «Ժողովուրդ»

Jun 3, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչև սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար և պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։


Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտե, որտեղից, բնականաբար, մեր երկարատև զանգերին չպատասխանեցին։ Իսկ, ահա, քաղավիացիայի «Թեժ գիծ» հեռախոսահամարին զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ օդանավակայանը ժամանակավոր է փակվում հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։


Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդանավակայանն իրականում փակվում է՝ վերանորոգման և հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար։ Ի դեպ, օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանի խոսքով՝ այն նաև ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Ավելին, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների և վայրէջքների համար, իսկ օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, փաստորեն, նախատեսված է իրականացնել հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page