Բաքվի Վերաքննիչ դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին
- Jul 22, 2021
- 1 min read

Բաքվի Վերաքննիչ դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը, նրանք իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի բանտում, որից հետո նրանց կարտաքսեն:
Հայ գերիները մեղադրվում են իբրև թե ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների համար։
Մեղադրյալի աթոռին են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։
Comments