top of page

Մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, բայց երբեք չի ծնկել․ Շիրակի մարզպետի ուղերձը

Sep 18, 2021
1 min read


ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղե Գյումրու օրվա առիթով: Դրանում ասված է.


«Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ:

Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։


Արվեստի, արհեստի, հումորի, թասիբի, ձգտումի քաղաք է Գյումրին, որը չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը։ Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին` իր պատմությամբ, հնամյա շենքերով, թաղերով, թատրոնով, լեզվով, խոսքով, ուրույն ու սուր մտքերով։


Այո՛, մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, հոգսի տակ տնքացել, բայց երբեք չի ծնկել։ Գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել խնդիրների դեմ և կարողացել է դրանք հաղթահարել ու շարժվել առաջ։ Հիմա էլ առաջ գնալու, առաջ նայելու ու առաջ շարժվելու ժամանակն է։ Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page