top of page

Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից. ով է լինելու Գյումրիի նոր քաղաքապետը

Oct 27, 2021
1 min read


Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից:

Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, մանդատից հրաժարվելկու դիմումներ են ներկայացրել նաեւ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորոդին` Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը:

Ինքնաբացարկ ներակայացրած քաղաքացիների փոխարեն ավագանու նոր կազմ կընդգրվեն հերթական հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուները:

Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմումներ թեկնածուները կարող էին ներկայացնել մինչեւ այսօր ժամը 14-ը:


Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:


Նշենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի նոր ընտրված ավագանին կգումարի իր առաջին նիստը որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղաքապետ:

Մինչեւ վերջին պահը ինտրիգը մնում է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, քանի որ ոչ մի ուժ չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, իսկ կոալիցիա կազմելու մասին որեւէ հայտարարություն չի եղել:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page