top of page

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Sep 23, 2021
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում:


Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի գործադրել ամեն ջանք՝ ի նպաստ համայն հայության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հաղթահարման:


ՀՀ կառավարությունն իր հերթին նույնպես աջակից կլինի Ձեզ այս և աստվածահաճո այլ նախաձեռնություններում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձր հոգևոր առաքելության մեջ»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page