top of page

ՉԺՀ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը. Լի Քեցյան

  • Aug 6, 2021
  • 1 min read


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.


«Ձերդ Գերազանցություն,


Հարգելի պարոն վարչապետ,


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:


Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:


Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:


Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page