top of page

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահին

  • Aug 31, 2021
  • 1 min read

ree

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալար Կարիսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը՝ որպես պետության նախագահ, ավելի կամրապնդի Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:


Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և ձևավորված կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը, և լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-էստոնական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page