top of page

Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

  • Jun 25, 2021
  • 1 min read

ree

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։


Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։


Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-ի և 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page