top of page

Ընտրակաշառքի գործով կալանավորված Շողիկ Դոխոյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից. «Փաստինֆո»

Jul 26, 2021
1 min read



Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Շողիկ Դոխոյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Թևանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վարդան Վարդանյանը և Շողիկ Դոխոյանը ձերբակալվել են հունիսի 14-ին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրակաշառք տալու կասկածանքով, ապա նաեւ նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page