White Shorja-ի աղմկահարույց գրառման հետքերով․ MediaHub-ը կապ է հաստատել աշխատակիցների հետ
- Jul 28, 2021
- 1 min read
Լուսանկարում White Shorja հանգստի գոտու ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումն է, որը հրապարակվել է այսօր, երբ Գեղարքունիքում մարտեր էին ընթանում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այս հանգստի գոտին պատկանում է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին (մականունը՝ «շիշ բռնող»)․ անցած տարի White Shorja-ից հաճախ էին հրապարակվում լուսանկարներ, որոնցում Հայկ Սարգսյանն էր՝ տանտիրոջ դերում։

Հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։ Այս լուսանկարին հաջորդեց մեկ ուրիշը, որտեղ ֆեյսբուքյան օգտատերն անձնական նամակ էր գրել հանգստյան գոտու պաշտոնական էջին, որում, մասնավորապես, ասվում էր․ «Ես ձեր տեղն ամաչում եմ, շարունակեք աշխատել, մի անհանգստացեք»։ Ի պատասխան White Shorja-ի էջը գրել էր․ «Թողնենք փախնե՞նք, արա, անշնորհակալ ղարաբաղցի»։

MediaHub-ը կապ հաստատեց հանգստի գոտու աշխատակիցների հետ՝ իմանալու նրանց տեսակետը։ Առաջին հեռախոսազանգի ժամանակ կապն ընդհատվեց, երբ աշխատակցուհին լսեց մեր զանգի դրդապատճառը։ Երկրորդ անգամ նույնպես զանգն ընդհատվեց, երբ մեկ այլ աշխատակցուհի լսեց MediHub-ի զանգի պատճառը։ նույնը եղավ երրորդ զանգի ժամանակ, որից հետո մեր զանգերին ուղղակի չպատասխանեցին։
Հեռախոսազանգը՝ ստորև
Comments