Ադրբեջանցիները հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի ուղղությամբ
May 20, 2021
1 min read

Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։
Այս մասին ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։























Comments