Շողակաթ համայնքում երաշտի հետևանքով կորսված է մոտ 80 տոննա հացահատիկ, 600 տոննա անասնակեր

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում տեւական երաշտի հետևանքով այս տարի արդեն տնտեսությունները կորցրել են շուրջ 80 տոննա հացահատիկի բերք, 600 տոննա անասնակեր։
Ինչպես տեղեկացնում է Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի տարածքում ցանված ցորենի եւ գարու արտերը, որոնք կազմել են 40 հեկտար, երաշտի հետևանքով բնական աճ ու զարգացում չեն ապահովել, չեն հասցրել նույնիսկ հասկակալել, ուստի և ենթական չեն հնձման։ Բավարար աճ չեն ապահովել նաեւ ինչպես ցանովի, այնպես էլ բնական խոտհարքերը, որոնք կազմում են մոտ 300 հեկտար։
«Գյուղացիական տնտեսությունների համար շատ ծանր տարի է սպասվում։ Եթե նախկին տարիների պես հացահատիկի արտերն ապահովեին միջինը 2 տոննա բերք, ապա կունենայինք մոտ 80 տոննա հացահատկի բերք, իսկ խոտհարքերից ակնկալում էինք մինչեւ 600 տոննա անասնակեր»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը։























Comments