top of page

Շոյգուն գնահատել է ՀԱՊԿ գործողությունները՝ Աֆղանստանից եկող սպառնալիքի ֆոնին

Aug 28, 2021
1 min read

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անդամ երկրների նախազգուշացնող գործողությունները ճիշտ է անվանել Աֆղանստանից եկող սպառնալիքների ֆոնին և կողմ է հանդես եկել կազմակերպության շրջանակում ռազմական համագործակցության հետագա զարգացմանը:


«Աֆղնաստանի իրադարձությունները, այն ամենն, ինչ այնտեղ տեղի է ունենում, հասկացրին մեզ, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում ՀԱՊԿ-ի մասով», -ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը:


Շոյգուն ընդգծել է, որ երբ Աֆղանստանում սկսել են գործողությունները զարգանալ, ՀԱՊԿ երկրները համատեղ զորավարժություններ են նախաձեռնել, որոնց շրջանակում Ռուսաստանը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ ուսումնավարժանքներ է իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page