top of page

Շրի Լանկայի իշխանությունները կոչ են անում կանանց հետաձգել հղիությունը Covid-19-ի պատճառով

Sep 10, 2021
1 min read

Շրի Լանկայի իշխանությունները կոչ են արել կանանց հետաձգել հղիությունն այն բանից հետո, երբ չորս ամսում ավելի քան 40 հղի մահացավ Covid-19-ից:


Երկրում «դելտա» շտամով վարակման դեպքերի թիվն աճեց, քանի որ ապրիլի կեսերին հանվեցին ուղևորությունների սահմանափակումները` տեղական Նոր տարին նշելու հետ կապված:


«Սովորաբար մենք տարեկան ունենում ենք 90-100 մայրական մահ, սակայն երրորդ ալիքի սկզբից ի վեր մենք գրանցել ենք հղի կանանց 41 մահ՝ միայն Covid-ից», - NDtv-ին ասել է առողջության ամրապնդման կառավարական բյուրոյի տնօրեն Չիտրամալի դե Սիլվան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page