top of page

Շրջակա միջավայրի նախարարությունում կանայք իրար ծեծել են․ «Ժողովուրդ»

May 4, 2021
1 min read

Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների միջեւ. կանայք ծեծել են իրար, հնչել են սպառնալիքներ:

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին Լ.Ղազարյանը, որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել: Արդյունքում, պոլիկլինիկայի ահազանգի հետքերով նախարարություն են շտապել իրավապահները եւ պարզել, որ ապրիլի 29-ին ժ.11.00-ին շրջակա միջավայրի նախարարությունում Լ.Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակից Նառա Սահակյանի հետ , որի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Լ.Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և հնչեցրել սպանության սպառնալիքներ: Իրավապահները նախարարության երկու կին աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page