Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ Մարության
Jul 9, 2021
1 min read

«Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը։ Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ամենակարևորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:
Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»,-գրել է քաղաքապետը:























Comments