top of page

Սկսել են տարհանել սխալ վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

Jul 7, 2021
1 min read



Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը.


«Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։ Մանրամասները՝ շուտով։»

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page