top of page

Թշնամին առավոտից հրաձգային զինատեսակներից կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ


Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն:


Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page