Շուշին՝ Երևանի սրտում․ Շուշիի գորգերի թանգարանը 10 տարեկան է
- Sep 3, 2021
- 1 min read
Updated: Sep 3, 2021

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրման հոբելյանական 10 տարվա կապակցությամբ, Երևանում բացվել է գորգերի ցուցահանդես։ Թանգարանում ներկայացված գորգերի մեծ մասը Արցախից Երևան է տեղափոխվել պատերազմի օրերին։ Հաջողվել է փրկել գորգերի 70 տոկոսը։
Շուշիի գորգերից յուրաքանչյուրն ունի իր կենսագրությունն ու անձնագիրը։ Գորգերը ներկայացնում են Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Երևանի և անգամ Արևմտյան Հայաստանի Խարբերդ բնակավայրի պատմությունն ու կոլորիտը։
Ցուցահանդեսը գործելու է մեկ շաբաթ, մուտքը բաց է։
MediaHub-ը ձեզ է ներկայացնում թանգարանի գորգերի գույների սիմֆոնիան։
Մանրամասները՝ տեսանյութում։


























Comments