top of page

Շուկայում հավի ձուն կտրուկ էժանացել է․ հայտնի է պատճառը

  • Feb 17, 2022
  • 1 min read


Նոր տարուց հետո առաջին անգամ հավի ձուն էականորեն էժանացել է։ MediaHub.am-ը ուսումնասիրել է, թե որքան արժե հավի ձուն փոքր ու միջին խանութներում ու սուպերմարկետներում։


Այս պահին ձուն՝ կախված չափից, վաճառվում է 30-55 դրամով։ Մինչդեռ դեկտեմբերին ձվի գինը տատանվում էր 100 դրամի սահմանում։


Մենք տնտեսվարողներից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է գնանկման պատճառը։ Որոշ տնտեսվարողներ վստահեցրեցին, որ որակական որևէ փոփոխություն չկա և գնանկումը բացառապես պայմանավորված է շուկայում ձվի լճացումով։ Նրանք նաև նշեցին, որ արտադրողների շրջանում բունտ է հասունանում, քանի որ ձուն այնքան է էժանացել, որ որոշ դեպքերում ոչ միայն շահույթ չեն ստանում, այլ աշխատում են վնասով։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page