top of page

Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. Mediaport

Apr 22, 2021
1 min read

Այսօր առավոտյան խոշտանգումներով Քննչական կոմիտե տարված շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց:



Mediaport-ի տեղեկություններով՝ Աղաբեկյանը 40 աստիճան ջերմություն ունի, նրա թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում: Վերջինիս մոտ կասկածվում է կորոնավիրուս:


Հիշեցնենք, որ դիմակավոր հատուկջոկատայիններն այսօր անկողնուց հանել և դաժանաբար բերման են ենթարել Արարատ Աղաբեկյանին՝ Սյունիքում հայտնի Աշխարհաբեկին, ով շուրջ 3 ամիս առաջ սեփական ձեռքով այրեց իր տունը՝ թշնամուն հանձնելուց առաջ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page