Ենթագիտակցաբար անում ենք ամեն ինչ, որ պարզապես չպատվաստվենք. Դանիելյան
- Aug 12, 2021
- 1 min read

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանը տարածաշրջանում ամենաքիչ պատվաստման ծածկույթ ունեցող երկիրն է... Եվ իրականում լինենք անկեղծ՝ թե գիտակցաբար, թե ենթագիտակցաբար անում ենք ամեն ինչ, որ պարզապես չպատվաստվենք:
Օրինակ, երբ Հայաստանում կար Սպուտնիկ պատվաստանյութի դեֆիցիդը, ասում էինք՝ կլինի Սպուտնիկ՝կպատվաստենք՝հիմա կա Սպուտնիկ ու էլ չենք ուզում Սպուտնիկ
Մի քանի օր առաջ, մեր Երկրում կար Աստրազենեկայի քանակի խնդիր, բոլորս ահազանգում էինք՝ բուժհաստատությունները համալրվեցին անհրաժեշտ քանակով ու ակտիվությունը ոչ մի կերպ չշատացավ :
Հիմա ունենք Կորոնավակի քանակի խնդիր՝ բոլորս ուզում ենք Կորոնավակ, վստահ եմ, երբ դեֆիցիդը լրացվի, կրկին ակտիվ չենք սպառելու մեր պահանջած պատվաստանյութը։
Ներկա պահին, շատերն ասում են, սպասում ենք Ֆայզերին, գրեթե վստահ եմ, որ Ֆայզերի դեպքում էլ նույն պատկերն ենք ուենալու, ինչը ունեցանք Սպուտնիկի, Աստրայի ու Կորոնավակի դեպքում»:
Comments