top of page

Պարարտ միջավայր է ստեղծվում կոռուպցիայի համար․ Դոյդոյանը՝ հնարավոր ինֆորմացիոն սահմանափակման մասին

Jul 8, 2021
1 min read



Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-diaft կայքում հանրային քննրակման է դրվել երկու օրենքի նախագիծ, որոնցով նախատեղվում է կառավարության e-gov կայքի մեկ անձից կատարվող գնումների և պաշտոնյաների գործուղումների մասին տեղեկության հասանելիությունը փակել։

MediaHub.am-ի հետ զրույցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշեց, որ իշխանությունները, շահարկելով պատերազմի թեման, առաջարկում են փակել հանրային շատ կարևոր ոլորտների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը։ «Ընդ որում՝ սրանք այն ոլորտներն են, որոնք կոռուպցիայի տեսանկյունից շատ զգայուն են, բավականին հաճախ են այս ոլորտներում տեղի ունենում չարաշահումներ, և պարարտ միջավայր է ստեղծվում կոռուպցիայի զարգացման համար»,- ասաց Դոյդոյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page