top of page

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածում երթևեկությունը դադարեցված է (լուսանկարներ)

Nov 8, 2021
1 min read


Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածում երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցված է։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորում են ստացել 3-ը։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության՝ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի պատճառով ճանապարհը ժամակավորապես փակ է։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page