Շուշին, Հադրութը տվողը խոսում է շինելուց․ արա՛, դու սաղ կյանքդ տվող ես եղել․ Շարմազանովը՝ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 9ին տեղի ունեցած ‹‹Պատիվ ունեմ›› դաշինքի ասուլիսին ՀՀԿ մամուլի խեսնակ Էդուարդ Շարմազանովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արարքները որակեց անհավասարակշիռ ու ճգնաժամային: Անդրաառնալով Փաշինյանի՝ նախօրեին հանրահավաքին հնչեցրած գռեհիկ հայտարարությանը, Շարմազանովն ասաց .
‹‹Մարդը խոսում է, ներողություն, ինչ-որ շինելուց․ արա՛, սաղ կյանքդ տվող ես եղել, Ալիևին տվեցիր մեր հայրենիքի 75%-ը››:
Անդրաառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի հեղինակությանը, Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանի հետ տարածաշրջանում հաշվի էին նստում:
‹‹Այժմ Հայաստանը վերածվել է քաղաքական աութսայդերի››,- նկատեց Շարմազանովը:
Նա պնդեց, որ պետք է կանգնեցնել պետության գահավիժումը և, քաղաքական ու պետական այրերի պոտենցիալը օգտագործելով, պետք է վերականգնել Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Շարմազանովը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում հստակ ձևաչափ կա Արցախի վերաբերյալ։
‹‹Արցախի խնդրով պետք է զբաղվի Մինսկի խումբը, գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի կարգավիճակը››,- ասաց նա:
Շարմազանովի համոզմամբ՝ ադրբեջանական օկուպանտներն Արցախի տարածքներից պետք է դուրս գան բանակցությունների միջոցով։























Comments