top of page

Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կտավների հետ․ «Ալիք» մեդիա

Oct 26, 2021
1 min read


Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ պահվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Այդ մասին գրում է «Ալիք» մեդիան։


Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։ Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։


Շուշին մարդկանց ապահով էր թվում


Շուշիի կերպարվեստի, պատմության և երկրաբանական թանգարաններն ամբողջ գույքով անցել են Բաքվի վերահսկղության տակ, գորգերի եւ դրամի թանգարանի գույքը հայկական կողմը հասցրել է տարհանել։ Ղարախանյանն ասում է՝ նա դեռ հոկտեմբերի 19-ին է թանգարանների տնօրեններին հորդորել տարհանել գույքը։ Սակայն Շուշին մարդկանց այնքան ապահով էր թվում, որ շատերը ոչ միայն չէին տարհանում, այլեւ այլ վայրերից էին թանկարժեք իրերն այդ օրերին տեղափոխում Շուշի։


Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page