top of page

Հայտնի է Շվեյցարիայի նոր նախագահի անունը

Dec 9, 2021
1 min read

Շվեյցարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել արտգործնախարար Իգնացիո Կասիսին. hաղորդում է Associated Press-ը:


Կասիսը Շվեյցարիայի ներկայիս նախագահ Գի Պարմելինին կփոխարինի 2022 թվականի հունվարի 1-ից։ 60-ամյա արտգործնախարարի ընտրությունն իրականում ձևական է, քանի որ մեկ տարի առաջ նա ընտրվել է փոխնախագահ։


Շվեյցարիայում խորհրդարանը նախագահին ընտրում է Դաշնային խորհրդի անդամներից՝ մեկ տարի ժամկետով։ Գործող նախագահը պետության ֆորմալ ղեկավարն է, քանի որ երկրի հիմնական կառավարումն իրականացնում է Դաշնային խորհուրդը։ Ըստ կանոնակարգի՝ նախագահը չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page