top of page

Շղթայական ավտովթար․ վնասվել է 6 մեքենա

Dec 17, 2021
1 min read

Դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում կայանված Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին:


Infiniti-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page