top of page

Իսահակյանում Սիբիրյան խոցով 10 մարդ է վարակվել, սատկել է 35 անասուն․ համայնքի ղեկավար

Jul 10, 2021
1 min read




Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզի Իսահակյան համայնքում Սիբիրյան խոցի նոր դեպքեր են գրանցվել։


MediaHub.am-ի հետ զրույցում Իսահակյանի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը հայտնեց, որ մինչ այժմ համայնքում Սիբիրյան խոցի պատճառով 35 անասունի անկ է գրանցվել․ «10 խոշոր եղջերավոր անասուն և 25 ոչխար է սատկել, իսկ վերջին երկու օրերին անասունի անկ չենք ունեցել ու եթե այսպես շարունակվի, ուրեմն վերջացած է»։


Խոսելով համայնքի՝ Սիբիրյան խոցով վարակված բնակիչների մասին՝ Արսենյանը նշեց, որ մինչ այժմ վարակվել է 10 անձ, որից 8-ը հիվանդանոցում է, իսկ 2-ը օրեր առաջ դուրս են գրվել։ Կարծեմ երկուշաբթի ևս 4-ը դուրս կգրվեն հիվանդանոցից։ Մյուսների վիճակի մասին խոսել եմ բժշկի հետ, վիճակները նորմալ է, ուղղակի դուրս չեն գրում հիվանդանոցից, որպեսզի կուրսը ավարտվի»։


Նա նշեց, որ համայնքում առաջին դեպքը գրանցվել է հունիսի 29-ին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page